Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:41 28-08-2024

«Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել են «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը:

Քննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ Արարատի մարզի 24 և 23-ամյա երեք բնակիչները, խմբի կազմում խոշոր չափերով գույք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2024 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դեմքերը բժշկական դիմակներով քողարկված, գնացել են Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Վասաբի» ռեստորան:

24-ամյա երիտասարդներից մեկը, հարվածելով ռեստորանի պահակի դեմքին՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որի պատճառով վերջինս աստիճաններով գլորվել է ներքև՝ ստանալով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:
Այնուհետև երեքով ապօրինի մուտք են գործել ռեստորան, որտեղ մյուս երկու երիտասարդները, մետաղյա առարկայով վնասելով դրամարկղը, հափշտակել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և հեռացել՝ հափշտակված գումարը հետագայում բաժանելով միմյանց միջև:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, սակայն հետագայում, դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։

Նախաքննություն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել