Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 19-08-2024

Սեփական տուն, ավտոմեքենա, 30% բաժնեմաս, 21 մլն դրամ եկամուտ․ Հակոբ Սիմիդյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանի հայտարարագիրը, ում նույնպես 2018-ի իշխանափոխությունը չի շրջանցել և վերջինս զգալիորեն բարելավել է իր կենսամակարդակը։

Հիշեցնենք, որ Սիմիդյանը 2019-2021 թվականներին եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը, 2021-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, իսկ 2021-ի դեկտեմբերի 10-ից առ այսօր ղեկավարում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Հակոբ Սիմիդյանը տարեսկզբին անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն վերջինս տարվա ընթացքում ձեռք է բերել 1 սեփական տուն՝ Երևան քաղաքում, որին տիրապետում է 90 օրից ավելի։

Սիմիդյանը հայտարարագրել է 1991 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։ Տարեվերջին ավտոմեքենան պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեկսկզբին եղել է 4․469․461, տարեվերջին՝ 1․931․465.72 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ նախարարը տարեսկզբին հայտարարագրել է 600․000 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 500․000 դրամի։

Հակոբ Սիմիդյանի տարեկան եկամուտը կազմել է 21․323․601 դրամ, որն ամբողջությամբ Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5․757․937 դրամ։

Բացի այդ, Հակոբ Սիմիդյանը հայտարարագրել է նաև 30 տոկոս բաժնեմաս՝ «Լե Տիսիմ» ՍՊԸ-ում։ Այս բաժնեմասը նա ձեռք է բերել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հակոբ Սիմիդյանն իր բաժնեմասը 2023 թվականի մայիսի 31-ին 3 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ին։

Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքում Հակոբ Սիմիդյանի կենսագրության բաժնում նշված է, որ վերջինս ամուսնացած է, սակայն նրա կինը՝ Անահիտ Սարգսյանը, վերջին տարիներին տարեկան գույքի ու եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել։ Նրա ներկայացրած միակ հայտարարագիրը թվագրվում է 2022 թվականով։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել