copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 16-08-2024

Ընտրություններում միշտ պարտվել են ու չեն մարսել․ Վարագավանի գյուղապետը՝ իր դեմ մահափորձի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 15-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Վարագավան բնակավայրի ղեկավարի աշխատասենյակում։ Տավուշի մարզի 2 բնակիչ գնացել են Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Աբրահամյանի աշխատավայր, մտել նրա աշխատասենյակ և կենցաղային հարցերի շուրջ զրուցել վարչական ղեկավարի հետ, որը այնուհետև վերածվել է վիճաբանության, որի ժամանակ սկսել են հայհոյանքներ հնչեցնել գյուղապետին հասցեին, հարձակվել նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին, ապա դիմել փախուստի։

Վարագավանի վարչական ղեկավարը իր մեքենայով հետապնդել է նրան, սակայն ճանապարհին նրա դիմաց է դուրս եկել մեկ այլ ավտոմեքենա։ Մեքենայից իջել է իր վրա հարձակված երիտասարդի հորեղբայրը՝ ձեռքին ինքնաձիգ, սկսել է հայհոյանքներ հնչեցնել Վարագավանի վարչական ղեկավարի հասցեին՝ ասելով, որ կսպանի։ Ապա մարտական դիրքի է բերել ինքնաձիգը, նրանց միջև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարին հաջողվել է խլել ինքնաձիգը։

Oragir.News-ի հետ զրույցում Վարագավանի վարչական ղեկավար Արմեն Աբրահամյանը նշեց, որ իր աշխատավայր մտած անձը Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, ում հետ ունեն անձնական հարցեր։
«Գյուղապետարանում տեղի ունեցած միջադեպը համագյուղացու հետ չի եղել։ Նա Բերդ քաղաքի բնակիչ է՝ մեր գյուղի թոռ։

Մեր համայնքը խոշորացված է։ Իրենք էլ են թեկնածություն դրած եղել, բայց երբեք չեն հաղթել։ Ընտրություններում միշտ պարտվում են դրա համար էլ հարձակվում են՝ չեն մարսում պարտությունը։ Իմ աշխատավայր մտած մարդու հորեղբայրն է թեկնածուն եղել։ Սակայն բացի դա, ընդհանուր անձնական հարցեր էլ կան»,- ասաց նա։

Վարագավանի վարչական ղեկավարն այլ մանրամասներ չցանկացավ ներկայացնել, միայն հավելեց, որ շատ հոգնած է և չի կարողանում մտքերը ճիշտ դասավորել։

«Ես նոր եմ ոստիկանությունից դուրս եկել, երեկվանից անքուն եմ։ Միայն կասեմ, որ նախաքննություն է գնում ու նախաքննությունը ամեն ինչ կպարզի»,- եզրափակեց Արմեն Աբրահամյանը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ