Ներքին 9 ամիս առաջ - 21:00 27-09-2025

Մեր բանակը չի պարտվել, ռազմաքաղաքական ղեկավարությունն է պարտվել․ զոհված հրամանատարի հայր

Այսօր՝ Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը, Եռաբլուրը կրկին ծխում էր։

Այստեղ էին հավաքվել զոհվածների ընտանիքները, հարազատներն ու ընկերները։ Ծաղիկներ, մոմեր, լռություն։ Ցավի և հիշատակի մթնոլորտում նրանք կրկին կանգնել էին իրենց որդիների, եղբայրների, ընկերների շիրիմների առաջ՝ պահանջելով պատասխաններ, պահանջելով արդարություն։

Oragir.News-ը Եռաբլուրում զրուցել է պատերազմում զոհված փոխգնդապետ Սամվել Սահակյանի հոր՝ Սուրեն Սահակյանի հետ։ Նրա խոսքով՝ ոչ թե բանակն է պարտվել, այլ՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Մեր բանակը չի պարտվել, պարտվել է մեր պետությունը։ Ես օրինակ էդ ստորագրությունը չեմ ընդունում, որ դա մեր բանակի պարտությունն է, ես ընդունում եմ, որ դա ռազմաքաղաքական ղեկավարության ոգու պարտությունն էր, որն արտահայտվեց թղթի վրա»,- նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից