Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:45 16-08-2024

Մեր հաշվին․ 214․700 դրամ՝ Հ1-ի աշխատակիցներին «զուգել-զարդարելու» համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է «Մեր հաշվին» խորագրով հրաապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, դրանցում տեղ գտած խախտումները, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև ֆիքսում, թե դրանք հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Oragir.News-ը պարզել է, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է հարկատուների վճարած գումարներից, դրանցից իր աշխատակիցներին աշխատավարձեր ու պարգևավճարներ տրամադրում, շարունակում է իր աշխատակիցների հագուստները հարկատուների հաշվին գնելու պրակտիկան։

Մասնավորապես «Հանդիպում Առաջինում» հաղորդաշարի շրջանակներում Հանրային հեռուստաընկերությունը պատվիրել է 4 բլեյզեր [մինչև գոտկատեղ հասնող գունավոր բաճկոն (պիջակ)-խմբ․], 4 վերնաշապիկ, 2 շապիկ, 2 զգեստ և 1 տաբատ և հիշյալ հագուստեների ձեռքբերման համար առաջարկել է 214․700 դրամ նախահաշվային գինը։


Հատկանշական է, որ հերթական անգամ գնման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն Էկոնոմիկայի ներկայիս նախարար Գևորգ Պապոյանի անվան հետ կապվող «ԲԴ Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ն, որը համաձայնել է Հ1-ի առաջարկած 214․700 դրամով մատակարարել վերջինիս այդքան անհրաժեշտ հագուստները։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի ներկայիս նախարար, ԱԺ նախկին նախկին պատգամավոր Գևորգ Պապոյանը 2018-2019 թվականներին՝ նախքան 2019-ին ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելը, հանդիսացել է ԲԴ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի փոխտնօրենը, ինչի մասին դեռևս 2018 թվականին գրել է իր ֆեյսբուքյան էջում։


Նախորդ անգամ ևս, երբ Հանրային հեռուստաընկերությունը որոշել էր հարկատուների վճարած գումարներից իր աշխատակիցների համար բլեյզերներ ու վերնաշապիկներ գնել, կրկին գնման մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ու հաղթել միայն «ԲԴ Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ն։

Վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը ստորագրվել է օգոստոսի 13-ին, իսկ թե ՍՊԸ-ն երբ պետք է մատակարարի Հ1-ին այդքան անհրաժեշտ հագուստները, պայմանագրում չի նշվում։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի Հանրապետության հարկատուների վճարած գումարներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ վատնում է նույն հարկատուների վճարած գումարները՝ իր աշխատակիցներին զանազան հագուստներ գնելու նպատակով։

Դժվար է պատկերացնել, թե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչպես կարձագանքեր նման գնումներին, եթե դրանք տեղի ունենային նախքան 2018-ի իշխանափոխությունը։ Հավանաբար վերջինս Հ1-ին կմեղադրեր իր աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության չքավոր քաղաքացիների հաշվին հագցնել-կապցնելու մեջ, ինչպես նաև ԱԺ ամբիոնից ու իր ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթի էջերից մի շարք խնդիրներ կմատնանշեր, որոնք Հ1-ի վատնած գումարներով հնարավոր կլիներ լուծել:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին