Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 20:30 15-08-2024

Եթե ՌԴ նոր դեսպանը ՔՊ-ական է, լավ բան չենք սպասում. հարցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նախորդ շաբաթ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Ավելի վաղ Գուրգեն Արսենյանը հաստատել էր, որ Հայաստանում դիտարկում են իր թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, և որ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Մոսկվա։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ի՞նչ կտա Հայաստանին Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակվելը։

«Ոչ մի լավ բան, ինքը ամեն ինչ շատ լավ գիտի, բայց․․․»,- ասաց մի տարեց տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Ռուսաստանից այլևս ոչ մի լավ բան սպասել պետք չէ։

Մի կին էլ գովեստի խոսքեր հնչեցրեց Արսենյանի հասցեին․ «Միայն կասեմ, որ Արսենյանը շատ լավ մարդ է, շատ լավ պատգամավոր է, շատ խելացի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի