Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:30 15-08-2024

«Էլ Գարդեն»-ում լողավազանն ընկած 1․5-ամյա տղային անմիջապես հանել են ջրից․ մանրամասներ

Օգոստոսի 12-ին «Էլ Գարդեն» բացօթյա հանգստյան համալիրում 1.5 տարեկան տղան շրջանցել է բատուտն ու հայտնվել լողավազանում, որից հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բարեբախտաբար տղա երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։

Oragir.News-ը կապ հաստատեց «Էլ Գարդեն» սրճարանի գործադիր տնօրեն Արշակ Ավետյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց պտտվող լուրերն այն մասին, որ երեխան ընկել է լողավազանը աշխատակիցների անուշադրության պատճառով և ջրահեղձ եղել։

«Երեկ ինձ զանգահարել են երեխայի ծնողները և ասել, որ երեխան արդեն տանն է և իրեն լավ է զգում։ Երեխան լրիվ գիտակից վիճակում է եղել ջրից հանելուց, իրա մայրիկի հետ տարել ենք «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, էնտեղ ամեն բան արվել է։ Երեխան պարզապես, որ ընկել է լողավազանը, մի քիչ ջուր է խմել, այդ քլորաջուրը զուտ մաքրելու համար սիստեմա են միացրել։ Մենք՝ անձամբ գնացել, տեսել ենք երեխային իրենց տանը, ամեն բան լավ է։ Անգամ երեխայի ծնողներն են զարմացած, թե էս ի՞նչ են գրում մամուլում»,-հայտնեց նա։

Տնօրենը մեզ հետ զրույցում նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։
«Իր տարիքի երեխաների համար մեզ մոտ հատուկ պայմաններ են գործում, որ մինչև 3 տարեկան երեխան չի կարող միայնակ օգտվել սրահից։ Մենք ծնողներին տեղեկացրել ենք ամբողջությամբ այդ պայմանների մասին։ Չեմ ուզում իրենց մեղադրել, դրա իրավունքն էլ չունեմ, բայց երեխան քայլելով գնացել է, ու ընկել լողավազանը։ Ընկնելն ու հանելը մեկ ա եղել, բայց ոնց էլ չլինի, կարող ա մի գավաթի չափ ջուր կուլ տված լինի։ Ապահովության համար անձամբ մենք զանգահարեցին, որ բժիշկ մոտենա։ Հյուրերն էլ են տեսել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ Ոստիկաններ էլ, որ մոտենան ինձ՝ ես որևէ մտավախություն չունեմ։ Փառք աստծո՝ երեխան լավ ա»,- եզրափակեց գործադիր տնօրենը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին «Էլ Գարդեն» բացօթյա հանգստյան համալիրում Արարատի մարզի բնակիչ 1.5 տարեկան Լևոն Ի.-ն շրջանցել է սրահի բատուտը և հայտնվել լողավազանում, ինչից հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն