Այսօր հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի հարևանությամբ: Ժամը 17:20-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Երևանի բնակիչ 18–ամյա Գոռ Հովակիմյանի վարած «BMW» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Ռաֆայել Սիմոնյանի վարած «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել «Զով Գարդեն» ռեստորոնային համալիրի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: