copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:35 12-08-2024

Չեմպիոնի 6 հավակնորդ․ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը  հրաժարական կտա՞ ոչ պրոֆեսիոնալ վերլուծության համար

Համացանցի օգտատերերի շրջանում ակտիվ քննարկման է արժանացել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի Օլիմպիական խաղերից առաջ Հանրային հեռուստաընկերությանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցը։ Հ1-ի տաղավարում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու կմեկնի 15 մարզիկ, որոնցից 10-ը մեդալի հավակնորդ են, 10-ից 6-ը՝ չեմպիոնի հավակնորդ։
«Չեմ բացի փակագծեր, անուններ չեմ տա, բայց ասացի այն ինչ իրականություն է և դա սրտի ցանկություն չասացի։ Դա վերլուծության, վիճակագրության արդյունքն է։ Այս թվերը օդից չեմ ասում»,-հայտարարում է Գիլոյանը։

Հարկ է նշել, որ Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունն արժանացել է 4 մեդալի՝ 3-ն արծաթե, 1-ը բրոնզե։

Փաստացի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ոչ միայն սխալ վերլուծություններ է անում, այլ նաև դրանց մասին պաշտոնապես հայտարարում է Հանրային հեռուստաընկերության եթերում։
Oragir.News-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Կարինե Մանուկյանի հետ՝ հասկանալու համար, նախարարությունում քննարկվե՞լ է Կարեն Գիլոյանին ազատելու հարցը՝ սխալ վերլուծությունների ու փաստացի վատ աշխատանքի համար․մամուլի քարտուղարը հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

«Կխնդրեի, պատասխանի համար, ձեր հարցը գրավոր հարցմամբ ուղարկել»,-ասաց նա, հավելելով, որ Կարեն Գիլոյանը դեռ չի վերադարձել Հայաստան։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ և պատասխանը ստանալուց հետո այն կրապարակի։
Ստացվում է՝ նախարարի տեղակալի չարդարացված «ինքնավստահությունը» չափ ու սահման չունի։ Ելնելով այն հանգամանքից, որ այս իշխանությունների հետ համագործակցելու համար ստելը պարտադիր պայման է ՝ դժվար է ասել կհեռացվի՞ Կարեն Գիլոյանը, թե՞ ոչ, ոչ լիարժեք աշխատանքի և իրականությունից հեռու վերլուծությունների համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ այս իշխանությունները ոչ մի հաշվետվություն չեն ներկայացնում իրենց թերի աշխատանքի համար։


Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում