Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:44 12-08-2024

Պարզվել է Հերացու փողոցում խոշոր ավտովթարից տուժածների և վարորդների ինքնությունը. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Ալոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Երևանի Հերացի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսի վարորդի և մի քանի տոննա ցորենով բեռնված, կողաշրջված «SHAANXI» մակնիշի բեռնատարի վարորդի և վիրավորներ ինքնությունը։

Բեռնատարը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ստեփան Մ․-ն, ավտոբուսը վարել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Տիգրան Ա․-ն։ Վթարի հետևանքով վնասվել է նաև Երևանի բնակիչ 52-ամյա Լիլիա Գ․-ի կողմից կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով բեռնատարի վարորդ Ստեփան Մ․-ն, ավտոբուսի ուղևորներ, Երևանի բնակիչ 73-ամյա Գոռ Մ․-ն, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մելսիդա Մ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Ֆենյա Բ․-ն, Երևանի բնակիչներ 37-ամյա Հերմինե Մ․-ն, 42-ամյա Հեղինե Հ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Գևորգ Ռ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Հակոբ Խ․-ն, Երևանի բնակիչ 47-ամյա Առնակ Խ․-ն, Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Արսեն Վ․-ն, Երևանի բնակիչ 65-ամյա Անահիտ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Մարինե Մ․-ն, 68-ամյա Ռուզաննա Ա․-ն, Երևանի բնակիչներ 61-ամյա Գայանե Ա․-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։ Երևանի բնակիչներ 43-ամյա Դավիթ Գ․-ն և 57-ամյա Շուշանիկ Հ․-ն տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն, Երևանի բնակիչ 43-ամյա Նելլի Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 48-ամյա Թեգուշ Գ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև, որ «Toyota»-ն ոչ թե վթարի արդյունքում է վնասվել, այլ երբ բեռնատարը կողաշրջվել է բեռնատարում բարձված ցորենի պարկերը թափվել ու հարվածել են «Toyota»-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել էին մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազ»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան