copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:02 11-08-2024

Երևանում հայտնի հանրախանութներից մեկում իրանցի տղամարդը փորձել է կեղծ 500 դրամանոցներ իրացնել․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 38-ամյա Մ. Ղ․-ն և հայտնել, որ Գայի պողոտայի 8/2 հասցեում կան արաբներ, ովքեր ունեն մեծ քանակությամբ 500 դրամանոց մետաղադրամներ, ինչը չի ընդունում ոչ բանկը, ոչ վճարման տերմինալը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները Գայի պողոտա 8/1 հասցեի մոտից կեղծ արժույթ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Քուիք» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհաջջել Ռեզաեի Ռահմանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 128 հատ կեղծ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամ և պարզվել է, որ վերջինս փորձել է իրեն պատկանող հանրախանութում իրացնել նշված կեղծ մետղադրամները:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մհեր Ղ․-ն Երևանում հայտնի հանրախանութներից մեկի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը