Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 12:41 11-08-2024

Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Կապանում «Տարազնավուր» խորագրով համերգ է տեղի ունեցել

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել ժողովրդական Ազնավուր՝ «Տարազնավուր» խորագրով համերգը:

«Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ամեն հայի սրտին մոտ ու հոգեհարազատ ազնավուրյան մեղեդիները ևս մեկ անգամ ներկայացվել են հայկական ժողովրդական գործիքներով, երգչախմբի և մենակատարների ուղեկցությամբ, իսկ պարային խմբի կատարումներն ու հայկական գունեղ տարազներն առանձնակի հմայք են հաղորդել միջոցառմանը:

Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել երգիչներ Արփի Շահնուբարյանը, Նաիրա Մանուչարյանը, Մավր Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը։

Համերգի ողջ ընթացքում լեդ էկրաններին ցուցադրվել են արդի տեխնոլոգիաների (AI) մշակմամբ թեմատիկ նյութեր:

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին