copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:11 09-08-2024

Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո․ ՀՀ-ում Իրանի դեսպան

«Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի կողմից խաղաղության պայմանագրից ապաշրջափակման կետը հանելուն։

Հարցին՝ ապաշրջափակման հետաձգումն ի՞նչ հետևանքներ կունենա, Մեհդի Սոբհանին արձագանքեց․ «Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով։ Եթե պայմանավորվածություն է լինում, դա նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի օգտին է, տարածաշրջանի ժողովուրդների օգտին, և այն ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու երկրները կարող են վերսկսել բանակցությունները՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերականգնելու ընդունելի բանաձև գտնելու համար:

ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել էր՝ այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից