Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:50 08-08-2024

23 ճանապարհից 9-ը չենք ընդունել․ եթե շինարարը չի շտկում թերությունները՝ հայտնվում է «սև ցուցակում»

Համայնքային ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 6 մարզերի 13 համայնքների 20 սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունն հատկացրեց 1 մլրդ 428 մլն դրամի չափով գումար։ Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Սանոսյանի խոսքով՝ հանրապետությունում մի քանի հայրուր տեղով շինարարություն է իրականացնում միայն սուբվենցիոն ծրագրերով, հսկայական աճ կա։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դիտարկմանը, որ կատարված աշխատանքների որակին պետք է հետևել, Սանոսյանը պատասխանեց․ «Ծրագրեր կան, որ չեն ընդունվում, մինչև շինարարները կամ շտկում են թերությունները, կամ էլ այդ ընկերություններին ընդգրկում ենք «սև ցուցակում»։ Միայն վերջին շրջանում 23 ճանապարհ ենք ընդունել, որոնցից 9-ը չենք ընդունել, թիվը մեծ է ու խոսում է այն մասին, որ որակին ուշադրություն ենք դարձնում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ