Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:20 07-08-2024

Սնունդը ահավոր, սպասարկումը՝ 0․ դերասանուհին դժգոհում է «Շիշ բռնողի» անվան հետ կապվող «White Shorja»-ից

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը իր ինսթագրամում տեսանյութ է հրապարակել Սևանի հանգստի գոտուց և դժգոհել է հանգստյան գոտուց։

«Որոշել էինք մեր ընկերների հետ լավ օր անցկացնել, FB-ով գովազդ տեսանք, որը շաաատ գայթակղիչ էր, հավատացինք և մեր սպասելիքները մեղմ ասած չարդարացան»,- գրել էր դերասանուհին՝ տեսանյութում ներկայացնելով հանգստյան գոտու դրական ու բացասական կողմերը․ «Նեղանալ չկա բացասականը գերակշռում էր»,-գրել էր նա։

Ըստ Հասմիկ Խոջյանի՝ մուտքավճարը մեկ անձի համար կազմել է 7000 դրամ, դրան գումարած 20․000 դրամ, որը ըստ ցանկության է։ Արժեքի մեջ մտնում է ջրային բատուտներ, «փրփուր փարթի», որը դերասանուհու գնահատմամբ՝ շատ վատն է եղել, «շամպայն փարթի»՝ անսահմանափակ շամպայնի հյուրասիրությամբ, որը դերասանուհու պնդմամբ՝ այդպես էլ տեղի չի ունեցել։

Հասմիկ Խոջյանը դժգոհել է նաև սպասարկումից, մատուցողների վերաբերմունքից, սնունդից և տարածքի մաքրությունից։

Մեկնաբանությունների բաժնում դերասանուհու գրառմանն արձագանքել է «White Shorja»-ի ինսթագրամյան էջը։ Սակայն հատկանշական է, որ դերասանուհու թվարկած թերություններից, հանգստյան գոտին անդրադարձել էր միայն մեկին՝ «շամպայն փարթիին»՝ նշելով․ «Հասմիկ ջան, ցավոք Դուք ստում եք և ապատեղեկատվություն եք տարածում։ Մեզ մոտ իհարկե եղել է շամպայն փարթին և շատ-շատ լավ է անցել, բոլոր հաճախորդները շատ գոհ էին»։

Դերասանուհին արձագանքել է այս մեկնաբանությանը․ «Ամեն ինչն այնքան ահավոր էր, նույնիսկ իմ նկարագրածից ավելին, որ եթե նույնիսկ տեղի է ունեցել երեկոյան ժամին, ապա անհնար էր սպասել այդքան երկար սպասարկողների մունաթի ընկերակցությամբ։

Կխնդրեմ կարդալ բոլոր նրանց մեկնաբանությունները, ովքեր եղել են ձեզ մոտ և անիմաստ չզրպարտել։
Նաև կարող եք անդրադառնալ մաքրությանն ու սպասարկման որակին (որոնց բացակայությունն ապացուցող հոլովակները չտեղադրեցի՝ ձեր շահերից ելնելով), ինչպես նաև սննդին, որոնց մասին հասկանալի պատճառով լռեցիք»։



Հատկանշական է՝ դերասանուհուն միացել են շատ այլ օգտատերեր ևս և իրենց դժգոհությունն են հայտնել «White Shorja» հանգստյան գոտուց։

Հարկ է նշել, որ «White Shorja» հանգստյան գոտին դեռևս 2019թ․-ից կապվում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի, հասարակությանն առավել հայտնի «Շիշ բռնողի» անվան հետ։ Համացանցում բազմաթիվ հրապարակումներ են եղել Հայկ Սարգսյանի և եղբոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական՝ Նաիրի Սարգսյանի մասնակցությամբ, ովքեր մասնակցում են հանգստյան գոտում տեղի ունեցող խնջույքներին։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել