copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:56 20-01-2022

Հայկ Սարգսյանին չեմ ճանաչում, Շիշ Բռնողի մասին լսել եմ․ համայնքապետի թեկնածու

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անում Փարաքար համայնքի մի խումբ բնակիչներ՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների գլխավորությամբ։

Վերջիններս պահանջում են, որ Փարաքարում արտահերթ ՏԻՄ ընտրություններ նշանակվեն։ Հիշեցնենք, որ Փարաքարում ՏԻՄ ընտրություններից հետո լարված իրավիճակ էր սկսվել։ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ «հանուն համերաշխության մանդատները» վայր էին դնում, սակայն համայնքի ավագանու նիստը շարունակվեց. «Դավիթ Մինասյան» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Դավիթ Մինասյանին: Նա վերջին տարիներին Փարաքար համայնքի ղեկավարն էր: Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 20-ին «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։

Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «​​Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»: «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել էր համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ Դատարանը բավարարել էր նրանց հայցը: Փարաքարում ավագանու վերջին նիստը, սակայն, ըստ ապերլու երկիր կուսակցության ներկայացուցիչների, անցել է խախտումներով, քանի որ նիստը վարել է ավագանու անդամներից ոչ ամենատարեցը։ Նիստին ներկա էին նաև ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Սարգսյանը։ Ապրելու երկիր կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե այդ 2 պատգամավորների հետ քննարկումներ ունեցե՞լ է, պատասխանեց, որ նրանց չի ճանաչում, առաջին անգամն էր տեսնում։ Ինչպե՞ս, Հայկ Սարգսյանին չի՞ ճանաչում՝ հետաքրքրվեցինք, պատասխանեց՝ ոչ։ Իսկ գուցե մականունո՞վ է հայտնի, դրա համա՞ր չի ճանաչում, Շիշ բռնող չի՞ լսել, Գրիգորյանը պատասխանեց․

«Մականունավորներին ավելի լավ ենք ճանաչում, լսել ենք»։ Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները կառավարություն էին եկել ստորագրություններով՝ նրանց խոսքով համայնքի ընտրողների 60 տոկոսը ստորագրել է, որպեսզի նոր ընտրություններ նշանակվեն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում