copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:23 06-08-2024

Նիգերիայում մի քանի դերձակներ են ձերբակալվել ռուսական դրոշներ կարելու մեղադրանքով

Նիգերիայի իշխանությունները ձերբակալել են մի քանի դերձակների՝ ռուսական դրոշներ կարելու համար, որոնք այս շաբաթ ծածանվել են հյուսիսային նահանգներում հակակառավարական ցույցերի ժամանակ, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պետական ​​գաղտնի ոստիկանությանը:

Պետական ​​ծառայությունների վարչությունը (DSS) միաժամանակ նշել է, որ կալանավորել է դերձակների «հովանավորներից» մի քանիսին և նախաքննությունը շարունակվում է։ Սակայն գերատեսչությունը չի հայտնել, թե քանի դերձակ կամ «հովանավոր» է ձերբակալվել:

Նիգերիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Քրիստոֆեր Մուսան հակակառավարական ցույցերի ժամանակ օտարերկրյա դրոշի ծածանումն անվանել է «պետական ​​հանցագործություն»՝ երկուշաբթի նախագահ Բոլա Թինուբուի հետ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններից հետո:

«Մենք բացահայտել ենք նրանց հովանավորողներին մտադիր ենք լուրջ գործողություններ ձեռնարկել նրանց դեմ»,- հայտնել է Մուսան:

Օգոստոսի 1-ից հարյուր հազարավոր նիգերիացիներ բողոքի ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ նախագահ Բոլա Թինուբուի ցավոտ տնտեսական ռեֆորմների, որոնք հանգեցրել են բենզինի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման մասնակի դադարեցմանը, արժույթի արժեզրկմանն ու գնաճի՝ երեք տասնամյակի առավելագույն մակարդակին:

Բողոքի ցույցերը մարել են ոստիկանների դաժան գործողություններից հետո:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին