copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:15 10-08-2023

Փաշինյանի քայլից հետո նախարարությունների ուղիղ կեսը արագ-արագ դրոշներ են գնել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«2019 թվականի ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Մաքսատան փնթի վիճակի պատճառով, Փաշինյանի հրահանգով, աշխատանքից ազատվեցին աշխատակիցներ, որոնց սենյակում Փաշինյանը նկատել էր կեղտոտ եւ փոշոտ դրոշ, որը նետված է եղել անկյունում։ Այս իրադարձությունից հետո մենք փորձեցինք պարզել, թե որ նախարարությունը ինչ քանակի և գնի դրոշներ է գնել այս դեպքից հետո։

Այսպիսով, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականի ապրիլի 10-ից մինչև սույն թվականի հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում դրոշ ձեռք բերելու համար կնքել է մեկ պայմանագիր՝ 140 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Արդարադատության նախարարությունը նույն ժամանակահատվածում կնքել է 4 պայմանագիր՝ 408 հազար դրամ ընդհանուր արժեքով։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կնքել է 3 պայմանագիր՝ 1 մլն 85 հազար դրամ ընդհանուր արժեքով։ ԲՏԱ նախարադությունն այս գործարքներում ներառել է ոչ միայն դրոշներ, այլ նաև զինանշաններ։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը, կնքելով 3 պայմանագիր, կատարել է 75 հազար 200 դրամի գնում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կնքել է 3 պայմանագիր՝ 67 հազար 900 դրամ ընդհանուր արժեքով՝ ձեռք բերելով ոչ միայն մեծ դրոշներ, այլ նաև սեղանի փոքր դրոշներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, կնքելով 5 պայմանագիր, գնել է 8 մլն 980 հազար դրամ ընդհանուր արժեքով դրոշներ, դրոշակաձողեր, զինանշան և պատի ժամացույց։

Ֆինանսների, Արտաքին գործերի, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները վերոնշված ժամանակահատվածում գնումներ չեն կատարել։

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Փաշինյանի նման քայլից հետո նախարարությունների ուղիղ կեսը արագ-արագ դրոշներ են գնել, որ Փաշինյանի այցից հետո խուսափեն աշխատանքից ազատման դիմումներ ստորագրելուց։ Մյուս կեսը չի էլ մտածել դրոշներ փոխելու մասին, քանի որ չկա դրոշ, չկան խնդիրներ։

Համեմատելով գնումների մասին մեզ տրամադրված տեղեկությունները՝ անհասկանալի մնաց, թե որ նախարարությունը դրոշը ինչ արժեքով է գնել»։

Մանրամասները՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ