Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:10 06-08-2024

Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվող դատապարտյալը գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց. shamshyan.com

Քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ մի քաղաքացի:

Այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով՝ «Best Life» հիվանդանոցից, սակայն նա պետք է «Best Life»-ից տեղափոխվեր ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դատապարտյալների հիվանդանոց, սակայն շտապօգնության ավտոմեքենայի վարորդի կողմից կտրուկ արգելակման պատճառով դատապարտյալը վնասվածք է ստացել:

Այս պահին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում նա գտնվում է հետազոտման փուլում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված