copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:06 06-08-2024

Զբաղված եմ,  չեմ կարող խոսել․ Գուրգեն Արսենյանը խուսափում է մեկնաբանել ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը

Քիչ առաջ հայտնի դարձավ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահաին։

Հաշվի առնելով մամուլում առկա տեղեկությունները, որ Արսենյանն առաջիկայում ստանձնելու է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը, Oragir.News-ը տեղեկությունը փորձեց անձամբ Գուրգեն Արսենյանից ճշտել, վերջինս, սակայն, որևէ հարցի չպատասխանեց։

«Զբաղված եմ, չեմ կարող խոսել»,- ասաց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական վարչություն, հետաքրքրվեցինք, թե արդյոք այս պահին կա՞ նման գործընթաց, թե ոչ, որտեղից հետևյալ պատասխանը տվեցին․

«Եթե նման հրամանագիր լինի, ապա միանգամից կհրապարակվի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից