copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:48 04-08-2024

Խոշոր հրդեհ՝ Վեդիում հայտնի շինանյութի խանութում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ս․ Վարդանյան փողոցում հրդեհ է բռնկվել շինանյութի խանութում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինանյութի խանութի պահեստային տարածքում․ պահանջվել է օգնություն։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարում էին գյուղացիներն ու շինանյութի աշխատակիցները։ Հրշեջներին օգնում են նաև պարեկները։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը