copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:20 03-08-2024

Քամալա Հարիսը սեպտեմբերի 4-ին չի բանավիճի Թրամփի հետ

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի շտաբը հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ին Fox News հեռուստաալիքով բանավեճ անցկացնելու որոշման հետ և կոչ է արել նրան պահպանել սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով բանավեճի շուրջ պայմանավորվածությունները։

Նշենք՝ արդեն քանի շաբաթ է՝ Թրամփն ու Հարիսը չեն կարողանում համաձայնեցնել բանավեճի անցկացման ժամկետներն ու հարթակը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ բանավեճի երկրորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով։ Սակայն այդ ժամանակ մրցավազքին դեռ մասնակցում էր ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, որը հետագայում որոշեց լքել այն։ Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ նախկին պայմանավորվածությունները կորցրել են արդիականությունը։ Հեռուստաալիքն իր հերթին նրան մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը