copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:00 29-07-2024

Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու Mazda-ն․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Գևորգ Ս․-ի վարած «BMW» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մեխակ Խ․-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 29-ամյա Կարեն Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում