copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:53 09-01-2024

Կոտայքի մարզում Mazda 6-ը մխրճվել է բեռնատար ԶԻԼ-ի մեջ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում մխրճվել է ԶԻԼ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: