copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:59 28-07-2024

Մեր բացառիկ քաղաքը միշտ տարբերվել է թասիբով ու հումորով, հյուրասիրությամբ ու ջերմությամբ. մարզպետի ուղերձը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՛ համաքաղաքացիներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ:

Այսօր մեր բոլորի տոնն է։ Ու բոլորիս համար է տոն, որովհետև մեզ Գյումրու նկատմամբ անսահման սերն ու հիացմունքն են միավորում։

Մեր բացառիկ քաղաքը միշտ տարբերվել է թասիբով ու հումորով, հյուրասիրությամբ ու ջերմությամբ։

Գյումրին շքեղ, միևնույն ժամանակ պարզ է եղել բոլորի համար, այնքան հասկանալի` կենսակերպով ու կենցաղով, միաժամանակ` խորհրդավոր պատմությամբ ու կոլորիտով։

Ձգտումի, ժպիտի և սիրո քաղաք է Գյումրին, որը չսիրել չես կարող, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն անկյունն ու թաղն իր ուրույն, հետաքրքիր ու տարբերվող պատմությունն ունի։

Հնամյա շենքերը, լեզուն ու խոսքը, ինքնատիպ ու սուր մտքերը ներկայացնում են Գյումրին ու գյումրեցու առանձնահատկության մասին են պատմում։

Գյումրին բազմաթիվ փորձություններով է անցել, աղետ ու դժվարություն է տեսել, ընկել է, սակայն երբեք չի ծնկել, գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել դժվարությունների դեմ և դրանք հաղթահարել ու շարժվել է առաջ։

Այժմ էլ ժամանակն է առաջ նայելու և համատեղ ջանքերով մեր քաղաքն ավելի գեղեցիկ, առավել բարեկեցիկ ու սիրուն դարձնելու։

Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք։

Շնորհավո՛ր տոնդ հարազատ գյումրեցի»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ