copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 00:21 28-07-2024

Փարիզ-2024. Վահագն Դավթյանը նույնպես եզրափակչում է

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Գրում է Armsport-ը։

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի տղամարդկանց որակավորման փուլից հետո Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վարժությունում դուրս եկել եզրափակիչ:

Վահագն Դավթյանի մասնակցությամբ օղակների վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության եզրափակիչ է դուրս եկել Արթուր Դավթյանը:

Ամենից շատ դիտված