copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:11 26-07-2024

Կայացել է Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման հանրային խորհրդակցական հանդիպում

Հուլիսի 23-ին Լոռու մարզի Ձորագետում տեղի է ունեցել Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման հանրային խորհրդակցական երկրորդ հանդիպումը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Լոռու և Տավուշի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների 35 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Հանդիպումը համանախագել են Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը:

Հանդիպումը, որը կազմակերպվել էր «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում, նպատակ ուներ նախաձեռնել երկխոսություն տեղական շահագրգիռ կողմերի հետ` ապահովելու Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի մշակման մասնակցային գործընթաց:

Պլանի մշակման աշխատանքներն իրականացնող ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտուտի փորձագետները ներկայացրեցրել են Հյուսիսային ջրավազանային տարածքի համար մշակված միջոցառումների ծրագիրը` արձագանքելու բացահայտված հիմնախնդիրներին, ինչից հետո խմբային քննարկումների միջոցով շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց կարծիքները և դիտարկումները:

Նախատեսվում է Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի ամբողջական և լրամշակված նախագիծը Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել 2024 թվականի սեպտեմբերին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ