Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:12 25-07-2024

Կիրականացվեն Քաջարանի թունելի կառուցման և Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։

Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Թեմայի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանը ներկայացրել է որոշ տվյալներ, թե Հյուսիս-հարավ ճանապարհի մյուս հատվածներում իրականացվող աշխատանքներն ինչ փուլում են։ «Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որը շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք շինարարությունը։ Հաջորդը՝ 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից դեպի Գյումրի՝ մոտ 23 կմ է, որը կավարտվի այս տարեվերջին։

Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարի ամռանն ավարտենք, ապա հաջորդ տարի կունենանք Երևանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ: Այս տարի այդ ճանապարհի վրա ևս որոշ հատվածներ մենք կբացենք երթևեկության համար, բայց միակողմանի, ամբողջը կավարտենք հաջորդ տարի ամռանը։

Հիմա այս խնդիրները լուծելուց և շինարարական պրոցես սկսելուց հետո, մենք Ձեզ հետ միասին կենտրոնացել ենք արդեն հարավային կտորների ուղղությամբ տարվող աշխատանքների վրա։ Եվ առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, դա Հայաստան-Իրան սահմանից սկսած Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով»,- ներկայացրել է ՏԿԵ նախարարը և հավելել, որ մյուս հատվածը, որը կհաջորդի Ագարակ-Քաջարանին, դա Քաջարանի թունելն է, որի մասին խոսվեց և որին կհաջորդի Քաջարան-Սիսիան 60 կմ հատվածը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել