copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:30 25-07-2024

Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կքննի հունիսի 12-ին ոստիկանների գործողությունների օրինականության հարցը։ Նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին, բայց քանի որ ԱԺ-ն արձակուրդում է, դրան թերեւս կանդրադառնան սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ ասում է Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, նաեւ՝ այդ պահին չթույլատրվող «Զարյա-3» տեսակի նռնակներ: Եվ պատկան մարմինները` ՆԳ եւ առողջապահության նախարարները, կատարվածից օրեր անց` հետին թվով խմբագրել էին իրենց նախորդ որոշումները, որպեսզի արգելված տեսակի նռնակի կիրառումը դարձնեն թույլատրելի: Այդ մասին «Հրապարակը» գրել էր հուլիսի 11-ին: Հենց այդ հարցն էլ պիտի դառնա հանձնաժողովի քննության առարկան։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց

Ձեզ գուցե հետաքրքրի