Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:17 22-07-2024

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով․ Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ինչ է արվում անձրևատար համակարգում նկատված խնդիրների լուծման ուղղությամբ։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ վերջին տեղումների ընթացքում նորից մայրաքաղաքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր փողոցներում, անցումներում, ստորգետնյա հատվածներում, կամրջային հատվածներում, նույնիսկ մետրոպոլիտեն մակերեևութային ջրերի ներթափանցման դեպքեր։

«Սա՝ ոչ որպես արդարացում, այլ օբյեկտիվ երևույթ։ Տեղումների քանակը մեծ է և գերազանցում է նորման։ Ցանկացած համակարգ նման գերնորմատիվային տեղումների դեպքում կարող է չընդունել ամբողջությամբ, թողունակությունը չհերիքել, և առաջանում են ջրականգեր։ Ձեր հանձնարարությամբ, հաշվի առնելով քաղաքային հեղեղատար մակերևութային ջրերի անձրևընդունիչ համակարգի ֆիզիկական վիճակը և կառուցվածքը՝ այո, հիմնավորում ենք, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով։ Ամիս առաջ Ձեր տված հանձնարարականը կատարված է, ամբողջությամբ իրականացվել են գույքագրման աշխատանքներ երկու կտրվածքով, առաջին՝ բացառապես գոյություն չունեցող համակարգի կառուցման խնդիրը և եղած ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ գործող համակարգի վերակառուցման խնդիրը, երրորդը՝ միաժամանակ ըստ վարչական շրջանների գույքագրվել է բակային տարածքներում գործող և չգործող հեղեղատար համակարգի վիճակը։ Բակային տարածքներում հեղեղատար համակարգը ենթադրել է ֆիզիկական միջամտություն տարբեր տարիների ընթացքում և գործում է գրեթե 40 տոկոսով»,- ասաց նա։

Անդրադառնալով այս հարցում «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատու դերին՝ Արեյանը նշեց․

«Ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, մաքրման պարբերականությունը պետք է մեծանա, քանի որ այս հեղեղատար անձրևների ընթացքում բերվածք է գալիս և նստում անձրևընդունիչ համակարգի վրա, որի մաքրումը արդեն նույնիսկ շաբաթական հաճախականություն է պահանջում, ուստի խնդիր ենք դրել որ առավելագույնս ուշադրություն դարձվի այս համակարգին և անձրևընդունիչ ցանցը մաքրվի ավելի մեծ հաճախականությամբ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան