Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:13 22-07-2024

Խանութից տուն էի գնում, շները ոհմակով հարձակվեցին. Ավանի բնակիչն ահազանգում է

Հայաստանում արդեն երկար ժամանակ է՝ վերջնական լուծում չի տրվում անտուն կենդանիների խնդրին։ Թեև մեր կողքին ապրող մարդկանց մեծ մասն իրեն համարում է կենդանասեր և ասում, որ պատրաստ է տանը կենդանի ունենալ, միևնույն է, փողոցում անտուն կենդանիները չեն նվազում, ավելին՝ ագրեսիվություն են դրսևորում, հարձակվում ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների վրա։

Oragir.News-ին ահազանգած Ավան վարչական շրջանի բնակիչը պատմեց, որ օրեր շարունակ փորձում է զանգել Երևանի քաղաքապետարանի և Ավան վարչական շրջանի թաղապետարանի թեժ գծեր, որ գան և իրենց բակի թափառող շներին հեռացնեն տարածքից.

«Ավան, Հովհաննիսյան 24/2 շենքի բակում 10-20 մեծ շներ կան, ոհմակով են ման գալիս։ Օրը ցերեկով երեխաներին բակ չենք կարողանում տանել խաղալու։ Մենք ենք շներից սարսափում, ուր մնաց՝ երեխաները չվախենան»,- ասաց կինը, ով օրեր առաջ մի կերպ է շներից մազապուրծ եղել, հարձակվել են ձեռքի տոպրակների վրա։

«Խանութից վերադառնում էի, տոպրակի մեջ միս կար, 7-8 մեծ շուն հաչալով մոտ եկան, հարձակվեցին տոպրակներիս վրա, բախտս բերեց շենքի մուտքի մոտ էի, բղավելով փախա, բայց իմ փոխարեն երեխա լիներ, Աստված գիտի, թե ինչ կլիներ հետը»,- նշեց կինը, ասելով, որ քաղաքապետարանից ալևս հույս չունի. «Երևի արձակուրդ են գնացել, թքած ունեն իրենց պարտականությունների վրա, ոչ էլ զանգերին են պատասխանում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել