Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:55 21-07-2024

Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել հանքագործների և մետալուրգների մասնագիտական օրվա առթիվ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ուղերձ է հղել հանքագործների և մետալուրգների մասնագիտական օրվա առթիվ:

«Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական օր:

Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել կատարված աշխատանքն ու մեծարել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց դժվարին առաքելությունը:

Սիրելի՛ հանքագործներ և մետալուրգներ, Ձեր բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։

Այսօր ոլորտն ապահովում է մեր երկիր հազարավոր քաղաքացիների զբաղվածությունը, ովքեր իրենց գործի նվիրյալն են, և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:

Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին և բազմավաստակ վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։

Մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին»,- ասվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան