copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 00:13 21-07-2024

Բանտում 43 տարի անցկացնելուց հետո սպանության մեջ կասկածվող կինը լրիվ արդարացվել է

Դատավճիռը բեկանելուց հետո բանտից ազատ է արձակվել 43 տարի պատիժ կրած կինը՝ սպանության համար, որը նա չի կատարել, հայտնել է BBC-ն։

Սանդրա Հեմման 20 տարեկան էր, երբ մեղավոր են ճանաչել1980 թվականի նոյեմբերին Միսսուրի նահանգի Սենտ Ջոզեֆ քաղաքի գրադարանի աշխատակցուհի Պատրիսիա Յեշկեին դանակահարելու համար: Սանդրա դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Գործի հետաքննության արդյունքում պարզվել է, որ ոչ մի ապացույց չկար, որ երիտասարդ կինն առնչություն ունի վերոնշյալ հանցագործության հետ, բացի այն խոստովանությունից, որը նա տվել էր հոգեբուժարանում ուժեղ անզգայացնող դեղամիջոցի ազդեցության տակ:

Նա արդեն 64 տարեկան է և, ըստ նրա ներկայացուցիչների, կրել է ԱՄՆ պատմության մեջ անարդարացի դատապարտված՝ կանանց համար նախատեսված ամենաերկար պատիժը։

Թեև Հեմմին արդեն բանտում չէ, նրա գործը դեռևս հետաքննվում է:

Շրջանային դատարանի դատավոր Ռայան Հորսմանի նախնական 118 էջանոց որոշումը, որով բեկանվում է նրա դատավճիռը, տրվել է հունիսի 14-ին: Այնտեղ ասված է, որ Հեմմայի փաստաբաններն ունեն նրա անմեղության հստակ ապացույցներ, ներառյալ ապացույցներ, որոնք 43 տարի առաջ նրա պաշտպանական թիմին չեն տրամադրվել:

«Դատարանը համարում է, որ ապացույցների ամբողջությունը հաստատում է փաստացի անմեղությունը», - եզրափակել է դատավոր Հորսմանը:

Գործի վերանայման ընթացքում պարզվել է, որ տեղական ոստիկանությունը անտեսել է ապացույցները, որոնք անմիջականորեն առնչվում են իր սպաներից մեկին՝ Մայքլ Հոլմանին, որն ավելի ուշ բանտարկվել է մեկ այլ հանցագործության համար և մահացել 2015 թվականին:

Հոլմանի բեռնատարը սպանության օրը տեսել են տարածքում, նրա ալիբին չի հաջողվել հաստատել, և նա օգտագործել է Պատրիսիա Յեշկեի բանկային քարտը՝ պնդելով, թե այն գտել էր առվում։

Հոլմանի տանը հայտնաբերվել են նաև մի զույգ ոսկյա ականջօղեր, որոնք ճանաչել է սպանվածի հայրը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին