Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:35 24-05-2023

Դատարանը 10 մլն դրամ գրավով ազատ է արձակել սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Մրդոյին

Oragir.News-ի տեղեկություններով՝ դատարանն այսօր 10 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակել իրեն գործարար հռչակած Մրդո (Մարտին) Թորոյանին, որ կասկածվում է Գյումրիում սպանության փորձ կատարելու մեջ։

Հիշեցնենք, օրերս Oragir.News-ին նոր մանրամասներ էին հայտնի դարձել Գյումրիում տեղի ունեցած միջադեպից, երբ ՔՊ-ական, իրեն գործարար հռչակած Մրդո (Մարտին) Թորոյանը, ով քաղաքում առավել հայտնի է Տիգրան Մեծ լավաշի Մրդո անունով, կրակել է քաղաքացու վրա, ով նրան մեղադրել էր շինանյութ գողանալու մեջ։

Մարտինը իր երկու ընկերների հետ դաժան ծեծի էր ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել քաղաքացու հասցեին, գցել նրան շան բունը, սառը ջրի խողովակը պահել վրան, այնուհետև կրակել նրա որովայնին։ Մարտինի հեռանալուց հետո նրա ընկերները քաղաքացուն նստեցրել էին մեքենան, տարել պոլիկլինիկա՝ բուժօգնության, դեղատանը ցավազրկող ներարկել և տարել տուն։ Հաջորդ օրն արդեն երբ քաղաքացու առողջական վիճակը վատացել է, վերջինս տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մեզ հայտնի էր դարձել, որ Թորոսյանը կալանավորված է, սակայն միջադեպի երկու մասնակիցները փախուստի մեջ էին։ Հայտնի է նաև, որ Թորոսյանն ու ընկերները այժմ էլ փորձում են ահաբեկել քաղաքացու հարազատներին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ