copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:13 20-07-2024

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Գյումրիում համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկեց պանրխաշի փառատոնը: Փառատոնը տեղի է ունենում «Աբովյան» ճեմափողոցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», փառատոնին մասնակցում են Գյումրիում սննդի ծառայություն մատուցող մոտ 20 կազմակերպություն։

Պանրախաշը առավել բնորոշ է Շիրակի մարզի բնակչությանը։ Գյումրիում ոչ միայն ընտանիքներում, այլ նաև շատ ռեստորաններ իրենց ճաշացանկերում ներառում են այս կերակրատեսակը: Պանրխաշը բաղկացած է լավաշից ու չեչիլ պանրից, իսկ չեչիլ պանիրը ավելի տարածված է Շիրակում։

«Մշտապես ասել ենք, որ Գյումրիի զարգացումը տեսնում ենք նաև փառատոնային կյանքի զարգացմամբ և շատ կարևոր է, որ օրացուցային հստակ փառատոնային ծրագիր ունենա Գյումրին, և մարդիկ իրենց զբոսաշրջային ակտիվությունը ծրագրելիս նկատի առնեն, թե տարվա որ ժամանակահատվածում և տարվա որ եղանակին կարող են լինել Գյումրիում։ Եթե ուզում ենք ունենալ կայուն զբոսաշրջային հոսքեր, պետք է առաջարկենք պրոդուկտներ՝ այս իմաստով փառատոնային կյանքի զարգացումը դրա կարևոր ցուցիչներից է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ գաղափարը ծնվել է քննարկումների արդյունքում, այն առաջարկել է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» աշխատակցուհի Անի Հակոբյանը։

Փառատոնի շրջանակներում սննդի օբյեկտները պանրխաշ կպատրաստեն, տեղի կունենա համտես, որից հետո քվեարկություն ու «Գրան Պրի» կշնորհվի հաղթողին։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
22:14 ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից
22:43 Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ. Գեղամ Մանուկյան