copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:29 20-07-2024

Թուրքական ամառանոցում անհայտ գազով թունավորվել է մի ընտանիք Ռուսաստանից

Թուրքիայում հանգստացող ռուսաստանցիները թունավորվել են անհայտ գազով Sealight Resort հյուրանոցում, տեղեկացրել է «Осторожно, новости» թելեգրամ-ալիքը։

Ինչպես պատմել է «Осторожно, новости»-ին թունավորվողներից մեկը, նրանք ընտանիքով հանգստանում էին Քուշադասըում, Sealight Resort հյուրանոցում։

Հուլիսի 18-ի առավոտյան ընտանիքն արթնացել է ուժեղ գլխացավով, իսկ երեխան արթնանալուց հետո ուշաթափվել է։ Ավելի ուշ նրա մոտ սկսվել է դող, ծնողները բժիշկ են կանչել։

Ընտանիքին հոսպիտալացրել են, կլինիկայում նրանք տեսել են մի քանի ընտանիքներ տարբեր երկրներից նույն հյուրանոցի ձեռնանշաններով, եւ Sealight Resort-ի աշխատակիցների։ Նրանք բոլորը միացված են եղել թթվածնի սարքին, նրանցից արյուն են վերցրել եւ պունկցիա կատարել։ Բժիշկների կարծիքով՝ նրանք բլորը թունավորվել են գազով։ Բայց հյուրանոցի համարներում ոչ մի հոտ չի եղել, հայտնի չէ, թե ինչ գազի մասին է խոսքը։

Երեկոյին մատ տուժածների վիճակը լավացել է, եւ ընտանիքն ուղարկվել է հյուրանոց, այնտեղ նրանք ոստիկաններ են տեսել։ Փոխել են որոշ հյուրերի հյուրանոցային համարները, ոմանք հեռացել են հյուրանոցից։ Տուժածի խոսքով՝ Sealight Resort-ը փոխհատուցել է բոլոր վնասները, բայց տղամարդը մտածում է թունավորման հետեւանքների մասին։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
14:44 Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը
18:08 ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքները