Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:36 19-07-2024

Ըստ էության․ Փաշինյանը բոլորին խաբելուց հետո Ռուսաստանի գիրկն է նետվելու․ Ժիրայր Սեֆիլյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Ազգային Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման կամ ինչպես «Սասնա Ծռերի» համակիրներն են ասում՝ իրենց ապստամբության 8-րդ տարեդարձն էր։ Եվ այդ գործով «Սասնա Ծռերի» մի մասը դեռ բանտում են։ Մարդկանց մի մասը նրանց համարում է քաղբանտարկյալ, մի մասը համարում են ծանր հանցագործ։

Անդրադառնալով այս հարցին՝ Սեֆիլյանը նկատեց․ «Մենք այս տարիների ընթացքում հաճախ ասել ենք, որ կգա մի օր, որ կունենանք ազգային պետություն և այդ օրը կնշվի որպես տոն, ապստամբությունը որպես սրբազան իրավունք։ Կարծում եմ՝ ուշ թե շուտ այդ տոնը պետականորեն մենք նշելու ենք։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ենք անում, որ մեր ընկերները ազատվեն բանտերից։ Պարզ է, որ այդ ամենը կապված է քաղաքական իրավիճակի հետ։ Նրանք բանտում են քաղաքական իրավիճակի պատճառով՝ բանտից դուրս կգան, երբ քաղաքական իրավիճակի փոփոխություն լինի»։

Ըստ նրա՝ այս պահին իշխանությունը պահում է բոլորի շահերը, բացի հենց Հայաստանից։ Սեֆիլյանը վստահ է՝ մինչև այս իշխանությունը թշնամի է, և մինչև այդ թշնամին չհեռացվի երկրի կառավարման ղեկից, մնացած հարցերի մասին խոսելն անիմաստ է։

«Մենք խնդիր ունենք օր առաջ Երևանում քաղաքական գլուխ ձևավորելու, եթե ոչ, տեղի ունեցած զարգացումներից վնասով ենք դուրս գալու, ինչպես ապացուցվեց և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո»,-նշեց Սեֆիլյանը։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել