copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:56 19-07-2024

Քամու ժամանակ «Մեծ անիվի» մեջ մարդիկ են եղել, որևէ մեկը չի տուժել․ «Victory Park»-ից պարզաբանում են

Երեկ մայրաքաղաքում ուժգին քամու հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու «Մեծ անիվ»-ի խցիկները սկսել են շարժվել, որի տեսագրությունը խուճապ է առաջացրել համացանցում։

Oragir.News-ը մանրամասներ է ճշտել «Victory Park»-ի տնօրեն Կարեն Գինոսյանից, ով ասաց, որ այգում ոչ մի խուճապ չի եղել, իսկ ատրակցիոնները, անվտանգությունից ելնելով, անջատել են։

«Երեկվա քամու ժամանակ «Մեծ անիվի» մեջ մարդիկ եղել են, ոչ ոք չի տուժել, անիվն անջատել ենք, մինչև քամին վերջանա։ Այս նոր սերդնի կառուսելների խցիկները հնարավորություններ ունեն քամու ժամանակ շարժվելու ու պտտվելու և ոչ մի վտանգավոր բան չի լինի, նույնիսկ եթե ներսում մարդիկ լինեն»,- ասաց Գինոսյանը։

Նա նշեց, որ նման դեպքերում աշխատակիցները այցելուներին զգուշացնում են, որ քամի է, և հնարավոր է՝ ատրակցիոնը վերևում ավելի ուժգին շարժվի, ինչից կարող են վախենալ․

«Կան մարդիկ, ովքեր էքստրիմի սիրահար են ու համաձայնվում են նստել, որոշները հրաժարվում են»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից