copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:27 17-07-2024

Գեղարքունիքում «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «ԶԻԼ»-ի հետնամասի մեջ․ կա զոհ. shamshyan.com ​​​​​​​

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, Գագարին վարչական բնակավայրի տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Գաբրիել Գալոյանի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և 49-ամյա Ռոստոմ Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է ծառերին, իսկ «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։

Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բեռնատարը բարձված է եղել քարով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը