copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:41 16-07-2024

Սխալ հաշվարկներ և չարդարացված ակնկալիքներ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մենք գրել էինք, որ կառավարությունը շաբաթներ առաջ շրջաբերական է իջեցրել գրեթե բոլոր գերատեսչություններին՝ պահանջելով իրականացնել բացառապես առաջնային ծրագրերը եւ հետաձգելով ոչ առաջնայինները։ Կառավարությունը կանգնել է որոշ ծախսեր հետաձգելու փաստի առաջ, քանի որ բյուջեում փող չկա։ Պարզվում է՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից ավելի քան 100 մլրդ դրամ պակաս հարկ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրը գնալով ավելի է սրվում, կառավարությունը սխալ հաշվարկներ ու ծրագրավորում է արել։ Նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, այլ երկրներից, եւ արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ ոչ։ Իսկ բյուջեում հարկերի հավաքագրման հաշվարկն ավտոմեքենաների վերաարտահանման հաշվարկով են արել ու կանգնել փաստի առաջ։ Հարկահավաքման ցածր ցուցանիշները նաեւ պատճառ են դարձել, որ ՊԵԿ-ը նստել է տարբեր կալիբրի տնտեսվարողների շնչին՝ տուգանքներ են սահմանում անգամ անհեթեթ դրվագներով, որ բյուջե լցնեն։ Գործարարներից ոմանք պատրաստվում են դատի տալ ՊԵԿ-ին։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը