Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:33 15-07-2024

Վանաձորում գլխավոր մայրուղին անմխիթար վիճակում է, անգամ պարեկներն են բողոքում

Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի գլխավոր ավտոճանապարհն անմխիթար վիճակում է և տարիներ շարունակ անտեսված է ՃԱՆՇԻն-ի կողմից։ Մայրուղու մարդաբոյ փոսերը շրջանցելն ուղղակի անհնար է, քանի որ վարորդները, դրանք շրջանցելով, հայտնվում են մեկ այլ փոսի մեջ։

Բացի այն, որ ավտոճանապարհն ունի խորը փոսեր, ինչի պատճառով ավտոմեքենաները վնասվում են, չունի նաև գիշերային լուսավորություն, և մութն ընկնելուն պես վթարներից ու ողբերգական դեպքերից խուսափելը գրեթե անհնար է։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհը, որի միակ «լուսավոր հույսը» պարեկային ավտոմեքենաների լուսաթարթիչի լուսավորությունն է։

Տեղում աշխատող ՆԳՆ պարեկային աշխատակից՝ մայոր, ավագ պարեկ Հովհաննես Մելքումյանը Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեց ավտոճանապարհից՝ ասելով, որ ինքն էլ է այդ հատվածով երթևեկում և նույն անհարմարությունն իրեն էլ է անհանգստացնում, քանի որ իր սեփական ավտոմեքենան էլ է վնասվում։ Նա պատմեց, որ դիմել է պատկան մարմիններին, սակայն հարցը դեռևս չի լուծվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը