Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:25 14-07-2024

Գեղարքունիքի մարզում մոտոցիկլը կողաշրջվել է. 38-ամյա մոտոցիկլավարը հոսպիտալացվել է. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 13-ին, մոտոցիկլի կողաշրջման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Մ.-ն իր վարած Բենելի մակնիշի մոտոցիկլով Գագարան բնակավայրից դեպի Գեղամավան բնակավայր տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջմնա հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ