copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:32 13-07-2024

Ինչպե՞ս է կառուցվում Հայաստանի ամենախոշոր արևային կայանը

Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը։ 130 հա տարածք զբաղեցնող, 62 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները ստանձնել է Shtigen ընկերությունը։

Շինարարությունը սկսվել է 2023-ի նոյեմբերից. աշխատանքը չի դադարել անգամ ձմռանը՝ սաստիկ ցրտին, և ոչ էլ գարնանը՝ քամուն ու անձրևին. Shtigen-ի աշխատաթիմը պատրաստ էր, այդ թվում` եղանակային մարտահրավերներին։

Շինարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։

«Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128․332 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Ի դեպ, այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։ Բացի այդ, կայանի կառուցման համար կօգտագործվի 114 984 արևային վահանակ։
Կայանի կառուցումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան․ այդ մասին փաստում են թե՛ տեղացի և թե՛ միջազգային մասնագետները։

Նախագծի իրականացման համագործակցային աշխարհագրությունը չափազանց լայն է, ինչպես ինքը՝ բուն նախագիծը։ «Մասրիկ-1»-ի սեփականատերը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմամբ զբաղվող միջազգային առաջատար FRV (Fotowatio Renewable Ventures) ընկերությունն է։ Գործընկերություն հաստատելով չինական կապալառու CMEK ընկերության հետ՝ FRV-ն կառուցման աշխատանքը պատվիրակել է Shtigen-ին։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը