copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:15 13-07-2024

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական տարբեր գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկա ամիսներին այցեր ունենալ նաև պետական տարբեր գերատեսչություններ: Ըստ մեր աղբյուրների` Փաշինյանը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ, տարբեր հարցերի միջոցով բոլոր պետական պաշտոնյաներից պարզել, թե որ կառույցի ղեկավարն է տիրապետում իր ղեկավարած ոլորտին, որը՝ ոչ: Չի բացառվում, որ այն պաշտոնյաները, որոնք Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին չեն կարողանա պատասխանել, կզրկվեն իրենց «աթոռներից»: Ի դեպ, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը պատրաստվում է իր այցերն անել անակնկալ, որպեսզի իրապես պարզի, թե ինչ է կատարվում տարբեր գերատեսչություններում:

Կառավարությունից չեն բացառում, որ պաշտոնանկությունները կլինեն աշնանը, քանի որ այս ընթացքում Փաշինյանը նպատակ ունի մարզեր, տարբեր կառույցներ այցելել, իսկ արդեն աշնանը որոշումներ կկայացնի` կառավարության որ կազմով պետք է հետագայում աշխատի: Ի դեպ, բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին, որից հետո շատերի ճակատագիրը կորոշվի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը