Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:53 12-07-2024

Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելուն ուղղված հարցեր են քննարկվել ոլորտային խնդիրներով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստում: Օրակարգը հագեցած էր, իրականացվող ու դիտարկվող ծրագրերը՝ համակարգային լուծումներով:

«Երևանի քաղաքապետարանը, կարևորելով և մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, շարունակելու է իրականացնել տարաբնույթ ծրագրեր` Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար»,- նշել է նիստը վարող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հանդիպման շրջանակում ներկայացվել են 2023թ. իրականացված ու 2024թ. ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են Երևանն առավել հարմարավետ դարձնելուն:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների նախագծով արդիականացվող ավտոբուսային պարկն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, երևանյան գետնանցումներում շարունակվում է հատուկ վերելակների տեղադրման գործընթացը, այս տարի ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 450 թեքահարթակ, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում սահմանվել են հստակ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար: Նախաձեռնություններն առանձնանում են նաև մշակութային, կրթական, մարզական ու սոցիալական ոլորտներում:

Նիստի ընթացքում շահագրգիռ հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային այն խնդիրները, որոնք դեռևս լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք փուլ առ փուլ կյանքի կոչելու հարցում նրանք ևս կդառնան քաղաքի գործընկերն ու աջակիցը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի