copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:53 12-07-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար, որն իր նպաստն է բերել հայ-չինական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման գործում։

«Ձեր պաշտոնավարման ընթացքը համընկել է Հայաստանի համար բավականին բարդ ժամանակաշրջանի հետ և առավել գնահատելի է այն ամենն, ինչ արել եք անձամբ Դուք և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Հայաստան-Չինաստան հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև կապերը երկարամյա պատմություն ունեն և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դինամիկ զարգացել են: Չինաստանը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում է»,- ասել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Ֆան Յոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Հայաստանում աշխատել եմ չորս տարի, բայց շատ կապված եմ Հայաստանի հետ: Հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն անձամբ զգացել եմ: Չորս տարվա ընթացքում իմ հայ գործընկերների հետ տարբեր ոլորտներում աշխատել ենք և կարծում եմ հասել ենք լավ արդյունքների: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և պարոն Փաշինյանին իմ աշխատանքին աջակցելու համար»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների հետագա զարգացման օրակարգային հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ թռիչքների մեկնարկը, ինչը նոր խթան կհանդիսանա ոչ միայն տուրիզմի, այլև առևտրատնտեսական և գործարար կապերի հետագա ընդլայնմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի վրա: Այս կապակցությամբ դեսպանը Յոնն իր խոսքում շեշտել է, որ Չինաստանը աջակցում է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող