copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:24 18-08-2021

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին

Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԱԺ փոխնախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշել է, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը: Հակոբ Արշակյանն ընդգծել է բարեկամական խմբերի միջև համագործակցության սերտացման և փոխայցերի կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել են հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Չինաստանի միջև փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաև օդային կապի գործարկման վերաբերյալ:

Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման և խորացման գործում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել