copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:45 12-07-2024

Նեպալում երկու ավտոբուս սողանքի պատճառով գետն է ընկել․ 60 մարդ անհետ կորած է

Փրկարարները որոնում են ավելի քան 60 մարդու, որոնք գտնվում էին սողանքի պատճառով գետն ընկած երկու ավտոբոսներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, տեղական ժամանակով գիշերը ժամը 03։30-ին մոտ, մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չիտվանի շրջանում։ Երեք մարդ ողջ է մնացել։ Իշխանությունները հայտնել են, որ սողանքի պատճառը եղել են հորդառատ անձրևները։

Ողջ մնացածներից մեկը BBC-ին հայտնել է, որ ավտոբուսը ճանապարհին էր մոտ մեկ ու կես ժամ, երբ մի քանի անգամ պտտվել է և ընկել գետը։ Նա և մյուս երկու ողջ մնացածները լողալով անցել են գետը, հասել մայրուղուն և կարողացել են ոստիկանություն զանգել մի վարորդի օգնությամբ։

Նեպալի վարչապետը պետական բոլոր վարչություններին կոչ է արել միանալ որոնողափրկարարական աշխատանքներին։

Մուսսոնային անձրևների սեզոնին, ըստ BBC-ի, բազմաթիվ մարդիկ են զոհվել, գլխավոր մայրուղիներն արգելափակվել են, իսկ մի շարք կամուրջներ փլուզվել են ափերից դուրս եկած գետերի պատճառով։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը