Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:45 12-07-2024

Շենքի քիվը պոկվել է, քարերը թափվում են մայթին. քաղաքապետարանը 8 օր է` չի վերացնում խնդիրը

Այսօր՝ հուլիսի 12-ին, Oragir.News-ն ահազանգ ստացավ, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի քիվը պոկվել է, ինչի հետևանքով քարերի մնացորդները թափվում են և խոչընդոտներ ստեղծում մայթով քայլող մարդկանց համար։

Oragir.News-ն այցելեց նշված վայր։ Հարակից տարածքում գտնվող Wildberries-ի մենեջերը մեզ ասաց, որ ինքն առաջինն է արձագանքել դեպքին, երբ հուլիսի 4-ի առավոտյան աշխատանքի է եկել, տեսել է պոկված քարերը, նայել վերև, տեսել, որ քիվի մնացած մասը կախված է մնացել, ինչից հետո անհանգստանալով ահազանգել է 911։

Փրկարարները եկել են, ասել, որ քաղաքապետարանը պետք է որոշի ինչ անել, որից հետո քաղաքացին ահազանգել է նաև քաղաքապետարան, որտեղից արձագանքել են բավականին ուշ՝ մոտ 2 ժամ անց՝ չնայած այն բանին, որ քիվը պոկվելու եզրին է եղել։ Եկել են, տեսել ցաքուցրիվ եղած քարերն ու կախված քիվը, որի մնացած հատվածը ևս գցել են։ Տարածքը որտեղ շենքն է ու պոկված քարերը, կարմիր ժապավեններով սահմանզատել են ու հուլիսի 4-ից մինչ այժմ չեն վերադարձել հարցին լուծում տալու համար։

Oragir.News-ը փորձեց կապվել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց զանգերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը