copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:31 12-07-2024

55-ամյա տղամարդը գնացել է հայրական տուն ու այնտեղ ինքնասպան եղել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասինկ, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արա Կ․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները մահացածի մոտ հայտնաբերել են կարճեցված երկփողանի հրացան։

Ըստ նախնական տեղեկությունների` Արա Կ․-ն կրակել է իր որովայնին և տեղում մահացել։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մահացածը բնակվում էր Երևանում, մի քանի օր առաջ եկել էր գյուղ՝ հայրական տուն և այսօր ինքնասպանություն է գործել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը